ԿԵԱՆՔԸ Ի՞ՆՉ Է

Ապրիլ.
Առանց աղմուկի - առանց հոգի - առանց վշտի

Շնչել.
Ազատ - ուրախ - հանգիստ

Տեսնել.
Առանց դիտակի - առանց արգելքի նայիլ չորս դին՝ լայն հորիզոնով

Մտածել.
Առացն մշուշի - պայծառամիտ - արդար

Խօսիլ.
Առանց կակազելու - անզուսպ - ազատ՝ անկախ

Մեռնիլ.
Առանց աղմուկի - առանց վշտի - խաղաղ՝ հանդարտ

Եւ… առանց շունչի։

ԼԵՌ­ՆԱ ԳԱ­ՐԱ­ԳԻՒ­ԹԻ­ՒՔ

Ուրբաթ, Յուլիս 10, 2015