Երկուշաբթի 24, Փետրուար 2025
ՄԻՔԱ-ԲԱՆԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՅԻՍԻ 4-ԻՆ
Չորեքշաբթի, 4 Մայիսին տեղի պիտի ունենայ Հայաստանի ֆութպոլի բաժակի մրցաշարքի աւարտական մրցումը՝ Բանանցի եւ Միքայի միջեւ:
Այս մրցումը, որ պիտի սկսի ժամը 19.00-ին՝ Երեւանի ժամով, տեղի պիտի ունենայ Հանրապետական մարզադաշտին վրայ:
Բանանց Հայաստանի ախոյեանի այս տիտղոսին տիրացած է երկու անգամ (1992-ին եւ 2007-ին), իսկ Միքա՝ վեց անգամ (2000, 2001, 2003, 2005, 2006 եւ 2011): Մինչեւ աւարտական հասնիլը, Բանանց յաղթեց Ուլիսին եւ Ալաշկերտին, մինչ Միքա՝ Շիրակին եւ Գանձասար Կապանին:
Շաբաթ, Ապրիլ 30, 2016