Սայաթ-Նովա. Հանճարեղ Աշուղն ու Բանաստեղծը
ՆԱԶԱՐԷԹ ՊԷՐՊԷՐԵԱՆ
«… Մեր վիթխարի Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար է, բռնուած ու բռնկած սիրոյ հրդեհով, նրա լուսի տակ էլ նկատում է աշխարհքն ու իրերը, զգում է, որ էրւում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպէս աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը, հաստատուն սիրով ե՛ւ դէպի էն «զալումը», որ իրեն կրակ տուեց ու միշտ մնաց անտարբեր, ե՛ւ դէպի նրանց, որոնք չորս կողմից տաքացան ու հրճուեցին էն կրակով, որի մէջ էրւում էր ինքը, ե՛ւ դէպի նրանց, որոնք հազար ու մի տեսակ իրեն վշտացրին կեանքում։