ՆԻՒ ԵՈՐՔԻ ՄԷՋ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հանրապետութեան նախագահ Ռեճեփ Թայյիպ Էրտողան երէկ Նիւ Եորքի մէջ հանդիպում մը ունեցաւ ՆԱԹՕ-ի ընդհանուր քարտուղար Եէնս Սթոլթենպերկի հետ։ ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի նոր նստաշրջանի բացման փուլին մասնակցելու համար Նիւ Եորք մեկնած է նախագահ Էրտողան, որ կ՚ունենայ շարք մը երկկողմանի հանդիպումներ։